Սիրուշոն՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում (տեսանյութեր)


Սիրուշոն՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում (տեսանյութեր)
Մարտ 24 18:32 2020

 

Երեկ միջազգային մի քանի խոշոր հեռուստաընկերություններ հրապարակեցին իրենց անդրադարձը Սիրուշոյի նոր երգի տեսահոլովակի նկարահանումներին, որոնք տեղի են ունեցել Դուբայում օրեր առաջ:

 

Սիրուշո-RedOne համագործակցության մասին նյութ է պատրաստել Dubai TV-ով հեռարձակվող աշխարհահռչակ The Insider հաղորդումը, որը դիտում են ավելի քան 22 երկրներում: Բացի տեսահոլովակի ընթացքից՝ այն նաև մանրակրկիտ անդրադարձ է կատարել շաբաթական եթեր հեռարձակվող ARMAT հաղորդաշարին և Պռեգոմեշ զարդերին:

 

Հայ երգչուհու հաջողությունների մասին պատմում է նաև Միջին Արևելքի երկրներում բարձր ռեյտինգային վարկանիշ վայելող Entertainment Tonight օնլայն շոուն:

 

Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այստեղ.