Վթար Բագրատունյաց պողոտայում. մեքենաներից մեկի երկու ուղեւորներին հասցրել են հիվանդանոց


Վթար Բագրատունյաց պողոտայում. մեքենաներից մեկի երկու ուղեւորներին հասցրել են հիվանդանոց
Մարտ 24 09:57 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 00:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 81 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Նարեկ Բ., ծնված1996 թ.) եւ «ՎԱԶ-21014» (վարորդ՝ Նարեկ Գ., ծնված 1989 թ) մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղեւորները տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը եւ սահմանազատել տարածքը՝ մինչ ՃՈ աշխատակիցների մոտենալը: