Կոտայքում և Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում վարակի դեպք է հայտնաբերվել. Փաշինյան


Կոտայքում և Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում վարակի դեպք է հայտնաբերվել. Փաշինյան
Մարտ 24 09:44 2020

Կորոնավիրուսով հաստատված դեպքերի ծավալը որոշակի անհանգստություն է առաջացնում: Այս մասին  ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք` Էրեբունի համայնքի, և մենք մեկ շաբաթով պետք է ավելի ընդարձակ սահմանափակ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելենք»,- նշել է վարչապետը։

Այս պահին կորոնավիրուսով վարակման հաստատված 235 դեպք կա, 26 հիվանդի մոտ առկա է թոքաբորբ։

Այսօրվանից արդեն կարգելվի սրճարանների և ռեստորանների գործունեությունը։