«Հրապարակ». Ժխտեցին Աննա Հակոբյանի դերակատարությունը Բրազիլիայում ՀՀ դեսպանի փոփոխության հարցում. ռոտացիա է


«Հրապարակ». Ժխտեցին Աննա Հակոբյանի դերակատարությունը Բրազիլիայում ՀՀ դեսպանի փոփոխության հարցում. ռոտացիա է
Մարտ 24 09:32 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հետ է կանչվել, դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը: Լուրեր տարածվեցին, որ դեսպանի փոփոխությունը պայմանավորված է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի Բրազիլիա կատարած այցով եւ երկրի առաջին տիկին Բոլսոնորուի հետ կայացած ջերմ հանդիպմամբ, որից հետո լուրեր տարածվեցին, որ Բրազիլիայի նախագահը վարակված է, ինչը հետագայում ժխտվեց, ինչպես ժխտեցին Աննա Հակոբյանի դերակատարությունը դեսպանի փոփոխության հարցում:

 

Հարցին` ինչո՞վ էր պայմանավորված Գալոյանի հետկանչը, որը 2014 թվականից Բրազիլիայում ՀՀ դեսպանն էր, ԱԳ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «ԱԳՆ-ում գործում է ռոտացիոն բնականոն ընթացակարգ, եւ այդ փոփոխությունը պետք է դիտարկել այդ համատեքստում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...