«Հետեւում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է». քաղաքացին հանդիմանեց Աննա Հակոբյանին


«Հետեւում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է». քաղաքացին հանդիմանեց Աննա Հակոբյանին
Մարտ 23 20:47 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Երեւան քաղաքում կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ բուկլետ բաժանելիս հանդիպեց քաղաքացու, ում հորդորեց` հետեւել կորոնավիրուսից պաշտպանվելու եղանակներին, ինչին ի պատասխան քաղաքացին ասաց. «Հետեւում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է»:

Աննա Հակոբյանը պատասխանեց. «Մենք դրա մասին կխոսենք»:

Վարչապետի կինը մտավ նաեւ դեղատուն, մթերային խանութներ` տեղեկատվական բուկլետները բաժանելու համար:

Հակոբյանը բուկլետ տվեց նաեւ կրպակի վաճառողուհուն, վերջինս նշեց, որ առեւտուր չկա, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանն ասաց. «Տվյալ իրավիճակում լավ է, որքան էլ տարօրինակ է հնչում, որ մարդ չկա»:



loading...