Ավտովթարի հետեւանքով բուժօգնության տեղափոխված 27-ամյա տղամարդը մահացել է


Ավտովթարի հետեւանքով բուժօգնության տեղափոխված 27-ամյա տղամարդը մահացել է
Մարտ 23 17:02 2020

Մարտի 7-ին, ժամը 03.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ հարվածելով քարերին՝ շրջվել էր. 27-ամյա վարորդը եւ 26-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

 

Մարտի 21-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով բուժօգնության տեղափոխված 27-ամյա Հրանտ Նիկոլյանը մահացել է: