36-ամյա տղամարդը hյուրընկալվել էր ընկերոջն ու սպանել նրան․ Ոստիկանության տեսանյութը՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության մասին


36-ամյա տղամարդը hյուրընկալվել էր ընկերոջն ու սպանել նրան․ Ոստիկանության տեսանյութը՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության մասին
Մարտ 23 15:46 2020

Մարտի 22-ին Էջմիածնի Շահումյան փողոցի բնակարաններից մեկը ահազանգով մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հայտնաբերեցին 53-ամյա տանտիրոջ դին։ Դեպքի վայր ժամանեցին նաև փորձաքրեագետներ, քննիչներ ու դատաբժիշկ։ Դիակի զննությամբ գլխին վնասվածքներ հայտնաբերվեցին։

Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ իրականացնել։

Ժամեր տևած տարաբնույթ գործողությունների շնորհիվ իրավապահները տեղեկություններ ձեռք բերեցին, որ դիակի հայտնաբերումից ժամեր առաջ 53-ամյա տղամարդուն հյուրընկալվել էր Արտիմետ գյուղում բնակվող ընկերը։ Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր սկսվել, ինչի ընթացքում 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված առարկայով հարվածներ էր հասցրել տանտիրոջ գլխին, ապա` գնացել Արտիմետ։

 

Նույն օրը, ժամը 13. 30-ի սահմաններում, Արտիմետ գյուղում կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա ձերբակալվել է։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։



loading...