Լոս Անջելեսում շոգ է, խցանումներ, Դուբայում` չարդարացված թանկ. ճանապարհորդները նշել են աշխարհի ամենագերագնահատված քաղաքները (լուսանկարներ)


Լոս Անջելեսում շոգ է, խցանումներ, Դուբայում` չարդարացված թանկ. ճանապարհորդները նշել են աշխարհի ամենագերագնահատված քաղաքները (լուսանկարներ)
Մարտ 23 10:53 2020

Ճանապարհորդներն առցանց ֆորումում նշել են աշխարհի ամենագերագնահատված քաղաքները` տեղեկացնելով, որ, օրինակ, Սան Ֆրանցիսկոյում վատ հոտ է գալիս, իսկ Փարիզում ծուխը շատ է: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

 

Ֆորումի մասնակիցները քննարկել են աշխարհի տարբեր քաղաքները, նրանց սպասումներն ու իրականությունը չեն համընկել:

Լոնդոնը որոշ զբոսաշրջիկների համար շատ հավակնոտ է թվացել, իսկ Դուբայը` չարդարացված թանկ:

 

«Դա անապատ է. միայն թանկարժեք հյուրանոցներ, մեքենա և ավազ»,- մեկնաբանել է ֆորումի մասնակիցներից մեկը:

Լոս Անջելեսը քննադատել են տապի, խցանումների և կոյուղու հոտի համար: Մի զբոսաշրջիկ էլ հիասթափվել է Փառքի ծառուղուց: Նա հույս ուներ այնտեղ հայտնի մարդկանց տեսնել, սակայն տեսել է միայն սկավառակներ վաճառողների:

Սան Ֆրանցիսկոն քննադատել են բարձր հարկերի, փողոցներում վատ հոտի և տրանսպորտային վատ համակարգի համար:

Փարիզից հիասթափությունն արդեն դարձել է հիվանդություն` «փարիզյան սինդրոմ» անվամբ: Դա այն է, երբ զբոսաշրջիկները գալիս են Ֆրանսիայի մայրաքաղաք և չեն կարողանում ուշքի գալ չարդարացված հույսերից:

One traveller was not impressed by Bruges, pictured, saying it's pretty 'but there's so little to do there'

Some Redditors berated Dubai for being 'expensive' and having 'f***ing sand everywhere'

One Redditor said they were left feeling miserable after visiting Times Square on New Year's Eve



loading...