Կասյան փողոցում բախվել են BMW-ն ու «Մերսեդեսը». Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է (լուսանկար)


Կասյան փողոցում բախվել են BMW-ն ու «Մերսեդեսը». Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է (լուսանկար)
Մարտ 23 10:04 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 22-ին, ժամը 23:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կասյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար. կա արգելափակված քաղաքացի:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Արամազդ Հ., ծնված 1989 թ.) եւ «Mercedes» (վարորդ՝ Արամ Խ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել եւ տեղափոխվել ԲԿ (չի հաջողվել պարզել):

 

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել եւ մոտեցրել շտապօգնության մեքենային: Արամազդ Հ.-ն եւ ուղեւոր Վրեժ Պ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Փրկարարները փակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:



loading...