Հրդեհ Րաֆֆու փողոցի գորգերի տոնավաճառի տաղավարում. այրվել է մոտ 60 գորգ. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ


Հրդեհ Րաֆֆու փողոցի գորգերի տոնավաճառի տաղավարում. այրվել է մոտ 60 գորգ. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Մարտ 23 09:33 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 22-ին, ժամը 21:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառի վագոն-տաղավարներից մեկում:

 

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին, մարվել՝ 21:51-ին: Այրվել է մոտ 60 խմ գորգ:



loading...