Ձերբակալվել են Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը

Ձերբակալվել են Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը
Մարտ 21 17:50 2020

ArmDay.am-ի տեղեկություններով երեկ առավոտյան քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել   Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում։  

 

Մեր ունեցած տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ Առուշ Առուշանյանը տեղափոխվել է Երևան։

Մենք փորձեցինք կատարվածի վերաբերյալ   քննչական կոմիտեից  հավելյալ տեղեկություն ստանալ, սական  չհաջողվեց կապ հաստատել։

 

Հիշեցնենք՝   Առուշ Առուշանյանը ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N1019-Ա որոշմամբ նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է համայնքի ղեկավար։

 

ArmDay.am-ը  կփորձի նոր տեղեկություններ պարզել ու  ներկայանել մյուս հրապարակումներում։

loading...