Մարդու շնչառական ուղիներում կորոնավիրուսը ունակ է մնալու ամբողջ 37 օր


Մարդու շնչառական ուղիներում կորոնավիրուսը ունակ է մնալու ամբողջ 37 օր
Մարտ 14 13:30 2020

Չին գիտնականների վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ թերագնահատված է կորոնավիրուսի կենսունակությունը, և հետևաբար՝ վարակի վտանգը։ Պարզվել է, որ մարդու շնչառական ուղիներում կորոնավիրուսը ունակ է մնալու ամբողջ 37 օր։ Սա 2․2 անգամ ավելի է, քան այն 14-օրյա ժամկետնը, որը սահմանվում է որպես կարանտինային միջոց։

 

Հետազոտությունը հրապարակվել է Lancet ամսագրում։

 

Բժիշկների եզրակացությունը՝ հիմնված է Ուհանի երկու հիվանդանոցների 191 հիվանդների մոտ վիրուսի ընթացքի ուսումնասիրության վրա։ Իսկ վարակի ապրելու ամենակարճ ժամկետը 8 օրն է, միջինը՝ 20 օրը։ Այսինքն՝ մեծամասամբ, մարդկանց օրգանիզմներում կորոնավիրուսն ապրել է  2 շաբաթից ավելի։ Այսինքն՝ տարբեր երկրների ու իշխանությունների սահմանած կարանտինը խախտվել է։