«Արսենալ»-ի գլխավոր մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ ողջ թիմը մեկուսացվել է

«Արսենալ»-ի գլխավոր մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ ողջ թիմը մեկուսացվել է
Մարտ 13 10:44 2020

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի ախտորոշման պատասխանը դրական է եկել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Նշվում է, որ միանգամից փակվել է «զինագործների» մարզչական կենտրոնը, որը գտնվում է Քյոլնում: Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել Արտետայի հետ, կմեկուսացվեն:

Սպասվում է, որ կարանտինի մեջ կգտնվի ողջ թիմը: Մյուսները, որոնք այս ընթացքում շփում չեն ունեցել գլխավոր մարզչի հետ, կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով: Հաղորդագրությունում նաև ասվում է, որ մարզչի ապաքինման հարցն ակումբի համար գլխավոր նպատակ է:

loading...