Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են անձրևներ


Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
Մարտ 11 15:01 2020

 Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։  ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 14-ին, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 3-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը սպասվում է անձրև: