Կորոնավիրուսը կարող է փոխանցվել թղթադրամի միջոցով․ ԱՀԿ-ն զգուշացնում է


Կորոնավիրուսը կարող է փոխանցվել թղթադրամի միջոցով․ ԱՀԿ-ն զգուշացնում է
Մարտ 10 00:04 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է՝ կորոնավիրուսը կարող է փոխանցվել թղթադրամների միջոցով։ Այսպիսով, հիվանդությունը կարող է էլ ավելի տարածվել փողի միջոցով։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հնարավորինս քիչ օգտագործել կանխիկ գումար, իսկ թղթադրամներին դիպչելուց հետո ձեռքերն ախտահանել կամ օճառով լվացվել։ Թղթադրամները շատ հաճախ են անցնում ձեռքից ձեռք և դրանց միջոցով կարող են փոխանցվել բազմաթիվ բակտերիաներ և վիրուսներ:

 

Անհրաժեշտ է հնարավորության դեպքում քարտերից օգտվել, քանի որ, պարզվում է, թղթադրամի վրա կորոնավիրուսը կարող է պահպանվել մինչեւ մի քանի օր։

 

Չինաստանում արդեն սկսել են ախտահանել թղթադրամները հատուկ նյութերով, նոր շրջանառության մեջ դնել։

 

Հայտնի է նաեւ, որ կորոնավիրուսի հարուցիչը առարկաների վրա մինչեւ 9 օր կարող է մնալ։