Ռոնալդինյոն կարող է ձերբակալվել

Ռոնալդինյոն կարող է ձերբակալվել
Մարտ 5 12:00 2020

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն կարող է ձերբակալվել:

Այս մասին գրում է Goal.com-ը: Նախկին ֆուտբոլիստը կարող է ձերբակալվել  Պարագվայում` կեղծ անձնագրի պատճառով: Նա այժմ պահվում է հյուրանոցում` ոստիկանության վերահսկողության ներքո: Ռոնալդինյոյի հետ է եղել նաև իր եղբայրը` Ռոբերտոն:

 

Ռոնալդինյոն խաղացել է «Պարի Սեն Ժերմենում», «Բարսելոնայում» և «Միլանում»։ 2002 թվականին Բրազիլիայի ընտրանու կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

loading...