Կասկածելի դեպքեր մենք ամեն օր էլ ունենում ենք, բայց դրականի դեպքում մենք պաշտոնապես կտեղեկացնենք. առողջապահության նախարարի մամուլի խոսնակ


Կասկածելի դեպքեր մենք ամեն օր էլ ունենում ենք, բայց դրականի դեպքում մենք պաշտոնապես կտեղեկացնենք. առողջապահության նախարարի մամուլի խոսնակ
Մարտ 4 21:10 2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքում է այն լուրերը, թե Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նիկողոսյանը նշել է, որ այս հարցում որևէ նոր տեղեկության առկայության դեպքում իրենք պաշտոնապես այդ մասին կտեղեկացնեն:

 

«Կասկածելի դեպքեր մենք ամեն օր էլ ունենում ենք, բայց դրականի դեպքում մենք պաշտոնապես կտեղեկացնենք: Նման բան չկա»,- ասել է Նիկողոսյանը:

 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր շփվել են այդ տղամարդու հետ:



loading...