Հայուհին ոսկե մեդալ է շահել Ռուսաստանի ծանրամարտի առաջնության մրցումներում


Հայուհին ոսկե մեդալ է շահել Ռուսաստանի ծանրամարտի առաջնության մրցումներում
Մարտ 4 00:10 2020

Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի ծանրամարտի առաջնության մրցումները երիտասարդ մարզիկների շրջանում, որոնցում հաջող ելույթ է ունեցել Կուրգանի մարզը ներկայացնող Ռիմա Մնացականյանը:

 

 

Ինչպես ներկայացնում է rusarminfo-ն, Մնացականյանը հաղթող է ճանաչվել 47 կգ քաշային կարգում՝ ուղեգիր շահելով դեպի Չեխիայում անցկացվելիք Աշխարհի առաջնություն:

 

Նա նաև արծաթե մեդալ է շահել դասական հրում վարժության մրցումներում՝ իրավունք ստանալով Ռուսաստանը ներկայացնել Լատվիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

Նշվում է, որ մրցումներին մասնակցել են 650 մարզիկներ ՌԴ 66 շրջաններից:

 

 



loading...