Միհրան Մանասյանը հանդես կգա «Լոռի» ֆուտբոլային ակումբում


Միհրան Մանասյանը հանդես կգա «Լոռի» ֆուտբոլային ակումբում
Մարտ 2 10:05 2020

«Լոռի» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել հայ հարձակվող Միհրան Մանասյանը։

 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Մանասյանըհանդես է եկել Երեւանի «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում» եւ «Գանձասար-Կապանում»։

 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 171 խաղի, դարձել 76 գոլի եւ 28 գոլայինփոխանցման հեղինակ։

 

 

Մանասյանը Հայաստանի ութակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է գավաթը եւ սուպեր գավաթը, 3 անգամ դարձել է Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու։

 

 

31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրն ակտիվ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։