Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը


Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը
Մարտ 1 22:23 2020

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև մարտի 10-ը: Տեղեկությունը հրապարակել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն: 

 

 

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները կկայանան նախապես սահմանված օրերին:

 

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ի գիշեր. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ՀՀ քաղաքացի: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

 

Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տանից դուրս չգալ։