Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում


Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի հետ  շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում
Մարտ 1 12:05 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։

 

2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։

 

3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։

 

4. Պարզվել է որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։

5. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի, ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին։

 

 



loading...