Սինգապուրի իշխանությունները հրաժարվել են աշխատավարձից և այդ գումարներով պարգևավճարներ են տալու կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Սինգապուրի իշխանությունները հրաժարվել են աշխատավարձից և այդ գումարներով պարգևավճարներ են տալու կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին
Փետրվար 29 14:05 2020

Սինգապուրում նախագահը, վարչապետն ու կառավարության անդամները, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ, հրաժարվել են իրենց մեկ ամսվա աշխատավարձից։ Այդ գումարով նրանք նախատեսում են պարգևավճարներ բաժանել բուժհաստատությունների աշխատակիցներին, ովքեր այս օրերին պայքարում են կորոնավիրուսի դեմ։

Այս մասին հայտնել է փոխվարչապետ Հեն Սվի Կիտը։

-Բոլոր նրանք, ովքեր գտնվում են վիրուսի դեմ պայքարի առաջին շարքերում՝ կպարգևատրվեն,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ ամսական աշխատավարձ չեն ստանա Սինգապուրի ողջ քաղաքական վերնախավը։

Սինգապուրում ամենաբարձր աշխատավարձ վարչապետինն է՝ 125 հազար դոլար ամսական։

loading...