Սարատոկվա գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20-30 հա խոտածածկույթ


Սարատոկվա գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20-30 հա խոտածածկույթ
Փետրվար 29 13:32 2020

 Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները փետրվարի 29-ին ժամը 07:35-ին վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։30-ին, մարվել՝ 08։45-ին։ Այրվել է մոտ 20-30 հա խոտածածկույթ։

Փետրվարի 28-ին, ժամը 15։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ մոտակա սարերի բարձրադիր հատվածում այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ:

Ժամը 20:00-ի դրությամբ տարածքի դժվարանցանելիության և մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Անտառտնտեսության աշխատակիցների և գյուղապետարանի կողմից սահմանվել էր հերթապահություն: