Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ


Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Փետրվար 29 12:42 2020

Հանրապետությունում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ մարտի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին, 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։