Երևանում ինձ շատ լավ ընդունեցին. Ալեսանդրո դել Պիերո


Երևանում ինձ շատ լավ ընդունեցին. Ալեսանդրո դել Պիերո
Փետրվար 29 12:12 2020

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն պատմել է Երևանում անցկացրած մի քանի ժամի մասին:

«Պայմանավորվածություն կար ռուսական վիզա ստանալ Միլանի հյուպատոսարանում, բայց Իտալիայի հյուսիսում տարածված կորոնավիրուսի պատճառով չկարողացանք ստանալ Ռուսաստանի վիզա իմ երկրում: Այդ պատճառով որոշեցինք Մոսկվա գալ ուրիշ ճանապարհով`Երևանով, Հայաստանում Ռուսաստանի վիզա ստանալով: Ինձ այնտեղ պարզապես շատ լավ ընդունեցին, հրաշալի»,-«Вечерний Ургант» հաղորդման ժամանակ ասել է դել Պիերոն:

Փետրվարի 27-ին Պիերոն «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում տեսանյութ էր հրապարակել Երևանի տեսարանով, որում  երևում էր նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում էր հետևյալ գրառմամբ՝ «Բարի լույս, Երևան»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իտալացի ֆուտբոլիստ Երևանի էր վիզա ստանալու նպատակով: