«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC


«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC
Փետրվար 29 11:39 2020

Tert.am-ը գրում է.

 

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի հիվանդանոցներում իր աղբյուրները:

Զոհերի մեծ մասը երկրի մայրաքաղաք Թեհրանից և Ղոմ քաղաքից են, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել Covid-19 վիրուսով վարակման դեպքերը:

Երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 34 զոհի և 388 վարակակրի մասին, սակայն այս ցուցանիշը վեց անգամ գերազանցում է ուրբաթ երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները. Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել, գրում է աղբյուրը:

Աղբյուրը հավելել է, որ Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը պնդում է, որ հանրությանը ներկայացված թվերը ճշմարիտ են՝ BBC-ին մեղադրելով ստահոդ տեղեկությունների տարածման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: