Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երկրպագուները քննադատել են նրանց «անկողնային» լուսանկարի համար


Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երկրպագուները քննադատել են նրանց «անկողնային» լուսանկարի համար
Փետրվար 29 11:53 2020

Համացանցում քննադատել են ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի և հաղորդավար Մաքսիմ Գալկինի համատեղ «անկողնային» լուսանկարը, որը հայտնվել է Instagram սոցկայքում երգչուհու երկրպագուների ստեղծած էջում:

 

Լուսանկարում երգչուհին երիտասարդ ամուսնու հետ հենված է բարձերին: Գալկինը նայում է տեսախցիկին, իսկ Պուգաչովան հայացքը հառել է ցած և մի ձեռքը դրել ամուսնու ազդրին:

Լուսանկարում Գալկինը շապիկ ու գծավոր տաբատ է կրում, իսկ Պուգաչովան երկնագույն շրջազգեստը համադրել է նույն գույնի թիկնոցի և սև տոպի հետ: Երգչուհին նաև արևապաշտպան ակնոց է կրում:

 

Լուսանկարը երկրպագուների շրջանում մեծ իրարանցում է առաջացրել. ոմանք բացասական մեկնաբանություններ են գրել` նշելով, որ «այդ ամենը պետք է տան պատերից ներս մնա», մյուսներն էլ երգչուհուն մեղադրել են անբնական տեսք ունենալու համար:



loading...