«Եղել են ձերբակալություններ, էլի կլինեն աղմկոտ դեպքեր». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար


«Եղել են ձերբակալություններ, էլի կլինեն աղմկոտ դեպքեր». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
Փետրվար 28 13:29 2020

Եղել են ձերբակալություններ, էլի կլինեն, իհարկե։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում կլինեն նախկինկան ներկա պաշտոնյաների նոր ձերբակալություններ:

«Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ եղան հեղափոխության սկզբից ի վեր նախկին պաշտոնյաների ձերբակալությունների գործերը, ԱԱԾ տնօրենի պաշտանակատարն արձագանքեց. «Գրեթե բոլորի նկատմամբ հարուցված են քրեական գործեր, որոնք քննվում են, թե մեր քննչական դեպարտամենտում, թե ՀՔԾ–ում, թե քննչական կոմիտեում։ Այդ շրջանակը քննությամբ ընդլայնվում է եւ կլինեն աղմկոտ դեպքեր: Ձեր համար գուցե աղմկոտ լինի, մեզ համար ոչ այդքան, բայց կլինեն»։