Մոնղոլիայի նախագահին 14 օրով մեկուսացրել են Չինաստան այցից հետո. «Մոնցամե»


Մոնղոլիայի նախագահին 14 օրով մեկուսացրել են Չինաստան այցից հետո. «Մոնցամե»
Փետրվար 28 13:43 2020

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային 14 օրով մեկուսացրել են Չինաստան մեկօրյա այցից հետո, որը կատարվել Է կորոնավիրուսի բռնկման ֆոնին: Այդ մասին հայտնել Է «Մոնցամե» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Խալթմաագիյն Բաթուլգան մեկօրյա այցով Չինաստանում Է գտնվել փետրվարի 27-ին: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցություններից հետո նա երկրի ղեկավարին հանձնել Է հավաստագիր, որը վկայում Է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող Չինաստանին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին: «Մոնղոլիա ժամանելուց անմիջապես հետո նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային եւ նրան ուղեկցող պատվիրակներին, որպես նախազգուշական միջոցառում, 14 օրով մեկուսացրել են»,-նշում Է «Մոնցամե»-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: