Խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է. փոխնախարարը՝ բանակում արձանագրված դժբախտ դեպքերի մասին


Խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է. փոխնախարարը՝ բանակում արձանագրված դժբախտ դեպքերի մասին
Փետրվար 28 13:25 2020

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վստահեցնում է, որ այս տարի Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կատարված աշխատանքներում պաշտոնանկությունները ընդամենը հետևություններից մեկն են, շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բալայանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն էր: Շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում, շատ է այդ աշխատանքների մասին հայտարարվել: Արձանագրում ենք որպես թերություն, որի համար շատ աշխատելու տեղ ունենք: Դրանք որևիցե ձևով ներելի չեն: Բայց պետք է  հաշվի առնել, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, և որևէ արտահայտություն կամ նախադեպ ոչ ճիշտ մեկնաբանելը հնարավոր է, որ  ճակատագրեր խեղի»,-ասաց Բալայանը:

Նա նշեց՝ սխալ է ասել, թե բանակում 13 զոհ է եղել: «Ի պաշտոնե ինձ հասած տվյալների համաձայն մի քանիսը մահեր են, ոչ թե զոհեր, պետք է հստակ տարանջատել: Գոյություն ունեն համապատասխան իրավակարգավորումներ ամեն մի մահվան դեպքով: Մահվան դեպքերի հետ կապված հետևությունները բազմաթիվ են, ինչպես արդեն նշեցի դրանցից մեկը պաշտոնանկություններն են»,-ասաց Բալայանն ու նշեց՝ որոշ պաշտոնյաների ծառայությունը գնահատվել է անբավարար:

Նա շեշտեց՝ կանոնակարգային հարաբերություններին պետք է ավելի խիստ հետևել, պետք է հետևել այն իրավակարգավորումներին, որոնք գործում են: Բալայանը նկատեց՝ սխալ կլինի ասել, թե այդ իրավակարգավորումները չկան, խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է:

2020թընթացքում բանակում խաղաղ պայմաններում 13 զինծառայողի մահվան դեպք է գրանցվելՎարչապետը հայտնել էր, որ 2020-ին զոհերից հինգը մահացել են հիվանդության պատճառով՝ մի մասը ծառայությանմյուս մասը ոչ ծառայության մեջ: 4-ը դժբախտ պատահարի հետևանքովև չորս ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:

Արձանագրված դեպքերից հետո ՀՀ վարչապետի առաջարկով և նախագահի՝ փետրվարի 18-ի հրամանագրերով պաշտոնանկ են արվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրովպաշտոնից ազատվել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն ԱբրահամյանըՆախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Ջալալ Հարությունյանը: