ԱՄՆ-ում պատմել են, թե ինչ մակերեսների վրա Է ավելի երկար պահպանվում կորոնավիրուսը


ԱՄՆ-ում պատմել են, թե ինչ մակերեսների վրա Է ավելի երկար պահպանվում կորոնավիրուսը
Փետրվար 28 13:05 2020

ԱՄՆ-ի սանիտարական իշխանությունները տարբեր տիպի մակերեսներ են վերլուծել կորոնավիրուսի պահպանվելու տեսակետից: Այդ մասին հայտնել Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Պղնձի եւ պողպատի վրա (վիրուսը – խմբ.) պահպանվում Է տիպական ձեւով շուրջ երկու ժամ: Այլ առարկաների՝ թղթի կամ պլաստիկի մակերեսներին՝ ավելի երկար, եւ մենք դա հետազոտում ենք»,- հայտարարել Է Ռեդֆիլդը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում կայացած ունկնդրումների ընթացքում:

 

Նաեւ, կենտրոնի տնօրենի խոսքով, կենտրոն, որը դաշնային գործակալություն Է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության կառուցվածքում, հենց վարակված մակերեսները, այլ ոչ թե օդակաթիլային ճանապարով վարակի փոխանցումը կարող Էին կորոնավիորուսի բռնկման պատճառը դառնալ Diamond Princess ճամփորդանավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: