Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը


Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
Փետրվար 28 12:37 2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում իբրև թե մի ադրբեջանցի ազատ տեսանկարահանում է իրականացնում Երևանի տարածքում:

 

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այս մասին ասաց փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում:

 

«Ցանկացած տեսանյութ կարող ենք վերցնել, կողքից այնպես անել, որ իբրև թե ադրբեջանցի է խոսում և հրապարակենք: Երկու տարի առաջ նույն տեսանյութն այլ անձի անունով հրապարակվել է: Մոնտաժված տեսանյութ է և իրականությանը չհամապատասխանող, դրա վերաբերյալ մեր եզրակացությունը կտանք և կհանրայնացնենք»,- նշեց Մարտիրոսյանը:

 

Տեսանյութը հրապարակվել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից և կարճ ժամանակում լայն տարածում գտել համացանցում:



loading...