Ռուսաստանը կորոնավիրուսի վտանգի պատճառով դադարեցրել է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր


Ռուսաստանը կորոնավիրուսի վտանգի պատճառով դադարեցրել է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր
Փետրվար 28 12:04 2020

Ռուսաստանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Իրանի քաղաքացիների մուտքը երկիր․ որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 28-ի կեսգիշերից: Այդ մասին հայտարարություն է տարածել կառավարությունը:

 

«Որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել Իրանի այն քաղաքացիների մուտքը երկիր, որոնք ժամանում են ուսման և աշխատանքի, ինչպես նաև մասնավոր, զբոսաշրջային և տարանցիկ նպատակներով», - ասվում է հայտարարության մեջ:

Կառավարությունը հանձնարարել է նաև Ռուսաստանի ԱԳՆ-ին ժամանակավորապես դադարեցնել վիզաների գրանցման և տրամադրումը Իրանի քաղաքացիներին: