Երկիրը, որը կկարծի, թե կարող է խուսափել նոր կորոնավիրուսից, «ճակատագրական սխալ կգործի»․ ԱՀԿ


Երկիրը, որը կկարծի, թե կարող է խուսափել նոր կորոնավիրուսից, «ճակատագրական սխալ կգործի»․ ԱՀԿ
Փետրվար 28 11:00 2020

Այն երկիրը, որը կկարծի, թե կարող է խուսափել նոր կորոնավիրուսից, «ճակատագրական սխալ կգործի»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը։ 

 

 Նրա խոսքերով՝ հիվանդության տարածումը Իտալիայում «իսկապես անակնկալ էր: 

 

«Այլ  զարգացած երկրներ ևս պետք է պատրաստ լինեն անակնկալների։ Իրավիճակն Իրանում կարող է ավելի լուրջ լինել, քան թվում է»,- ասել է նա՝ կոչ է անելով երկրներին համակերպվել կորոնավիրուսի տարածման փաստի հետ և անհրաժեշտ միջոցները ձեռնարկել: