Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ստեղծում է շարժական հիվանդանոցներ


Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ստեղծում է շարժական հիվանդանոցներ
Փետրվար 28 07:19 2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ստեղծում է շարժական հիվանդանոցներ։ Այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել են կառավարությանն առընթեր գործող շտաբում:

 

«Ադրբեջանի և Իրանի սահմանային անցակետերում ՝ Ադրբեջան մուտք գործող անձանց նախնական հետազոտւթյան համար Արտակարգ իրավիճակների նախարարության շարժական վրաններից կձևավորվի փոքրիկ հիվանդանոց»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Նախնական հետազոտությունը հաջողությամբ անցնելուց հետ, եթե վիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվի, Ադրբեջան մուտք գործող մարդիկ կկարողանան շարունակել իրենց ճանապարհն առանց խոչընդոտների: Հակառակ դեպքում վարակակիր անձանց կհոսպիտալացնեն։