Իդլիբում Թուրքիայի 33 զինծառայող է զոհվել, ևս 36-ը վիրավորվել է


Իդլիբում Թուրքիայի 33 զինծառայող է զոհվել, ևս 36-ը վիրավորվել է
Փետրվար 28 10:13 2020

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժամանել է սահմանային Հաթայի նահանգում գտնվողն հրամանատարական կենտրոն և իր ձեռքը վերցրել Իդլիբում սիրիական կառավարական ուժերի դեմ գործողության հրամանատարությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում կատարելով  Anadolu գործակալությունը:

 

Haber Turk-ի փոխանցմամբ, Աքարը Հաթայ է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ խորհրդակցությունից հետո:

Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հայտնել էին, որ Իդլիբում սիրիական օդուժի հարվածների հետևանքով 33 զինծառայող է զոհվել, ևս 36-ը վիրավորվել է: