«Ժողովուրդ». Սամվել Ոուզունյանի գործով մեղադրյալի գործողությունները քննում է մի դատավոր, որը 2016 թվականին լուրջ կռիվների մեջ է եղել նույն Սամվել Ուզունյանի հետ


«Ժողովուրդ». Սամվել Ոուզունյանի գործով մեղադրյալի գործողությունները քննում է մի դատավոր, որը 2016 թվականին լուրջ կռիվների մեջ է եղել նույն Սամվել Ուզունյանի հետ
Փետրվար 28 09:53 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած արդեն 2 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռեւս չի գտել «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին: Նա Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախկին դատավորի քրեական գործով անցնող անձանցից մեկի մասով որոշում է կայացրել:

 

ՀՔԾ-ն դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին:

 

Վերջինս իր օգտին դատական ակտ կայացնելու համար 13.000 դոլար կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց: Նրա մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, ու գործն ուղարկվել է դատարան: Եվ ամենաուշագրավն այն է, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին է:

 

Եվ ստացվում է՝ Սամվել Ոուզունյանի գործով մեղադրյալի գործողությունները քննում է մի դատավոր, որը 2016 թվականին լուրջ կռիվների մեջ է եղել նույն Սամվել Ուզունյանի հետ: Ու հիմա Հարությունյանը պետք է քննի իր նախկին ղեկավարի գործով անցնող անձանց քրեական գործը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում