Forbes-ը ներկայացրել է Մոլդովայի ստորգետնյա գինու աշխարհում գտնվող, մառանը, որ պատկանում է Պուտինին (լուսանկարներ)


Forbes-ը ներկայացրել է Մոլդովայի ստորգետնյա գինու աշխարհում գտնվող, մառանը, որ պատկանում է Պուտինին (լուսանկարներ)
Փետրվար 28 00:56 2020

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի մոտակայքում գտնվող Կրիկովա բլրաշատ քաղաքում ստորգետնյա դիտարժան աշխարհ կա: Ինչպես ներկայացնում է Forbes-ը, խոսքը հսայական գինու գործարանի մասին է, որտեղ գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական գինու մառանը:

 

Կրիկովայի գինու մառանները մեծությամբ երկրորդն են Մոլդովայի տարածքում և զիջում են միայն Mileștii Mici Գինեսի գրքի ռեկորդակիր մառանին: 120 կմ երկարությամբ ձգվող ստորգետնյա թունելները և ծովի մակարդակից 76 մետր ցածր տեղակայված գինու մառանները նախկինում կրաքարի քարանձավներ են եղել: Այս տարածքը վերածվել է 1950-ականներին շքեղ գինեգործարանի:

 

Մեքենաների, կարմիր մինի գնացքի և անգամ Վլադիմիր Պուտինի համար նախատեսված հատուկ ոսկեզօծ մինի մեքենայի շնորհիվ, այս վայրը վերածվել է իրական զբոսաշրջային կենտրոնի:  

 

Գործարանի տարածքում 5 համտեսի սրահ կա, ինչպես նաև մի շարք շքեղ կահավորված դահլիճներ՝ նախատեսված համաշխարհային համաժողովների և բիզնես հանդիպումների համար:  



loading...