Բերդիմուհամեդովը արգելել է կորոնավիրուսի տարածումը Թուրքմենստանում


Բերդիմուհամեդովը արգելել է կորոնավիրուսի տարածումը Թուրքմենստանում
Փետրվար 28 00:27 2020

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդակցություն է անցկացրել՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին. հայտնում է Yerkir.am-ը՝ Fergana.agency-ին հղումով:

 

Թուրքմենստանի նախագահը հանձնարարել է, որ պետք է ապահովել զբոսաշրջային, մշակութային, սպորտային և այլ նպատակներով օտար երկրներ այցելող թուրքմենստանցիների այցերի վերահսկողություն, և հետազոտել երկիր մուտք գործող քաղաքացիներին:

 

Թուրքմենստանի նախագահին զեկուցել են, որ իրենց երկրում սահմանված է վերահսկողություն և կարանտին՝ երկիր մուտք գործող օտարերկրացիների համար, միևնույն ժամանակ սահմանափակված է քաղաքացիների այցի հնարավորությունը դեպի այն երկրներ, որտեղ կորանավիրուսի օջախներ կան:

 

Նշվում է, որ ստուգման են ենթարկվում նաև ներմուծվող մթերքները:

 

Ի վերջո Բերդիմուհամեդովը կոչ է արել պատրաստ լինել ցանկացած իրավիճակի՝ COVID-19-ի առաջ վստահելի պատնեշ դնելու համար: