Ինչու են ԱԱԾ տնօրենին կանչել Ազգային ժողով


Ինչու են ԱԱԾ տնօրենին կանչել Ազգային ժողով
Փետրվար 28 00:20 2020

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտանակատար Էդուարդ Մարտիրոսյանին հրավիրել են Ազգային ժողով: Մեր աղբյուրն ասաց, որ նա վաղը մասնակցելու է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

 

Մեզ նաեւ ասեցին, որ նա մասնակցելու է «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին քննարկումներին: Նշենք, որ Էդուարդ Մարտիրոսյանն ի տարբերություն ԱԱԾ նախկին տնօրենի գրեթե չի երեւում հանրության աչքին