ՍԴ դատավորները մինչև այսօր չեն դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. հանրաքվեն կկայանա


ՍԴ դատավորները մինչև այսօր չեն դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. հանրաքվեն կկայանա
Փետրվար 27 19:07 2020

«Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար»։ 

 

Այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Օրենքը նախատեսում մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն։ Կենսաթոշակի անցնելով նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

 

Հիշեցնենք՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշման նախագիծն ընդունվել էր փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ։

 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից։ Ապրիլի 5-ի հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։



loading...