Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահագործել 110 նոր ժամանակակից տրոլեյբուս

Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահագործել 110 նոր ժամանակակից տրոլեյբուս
Փետրվար 27 16:40 2020

Երևանի նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում է շահագործման հանձնել 110 նոր տրոլեյբուս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց քաղաքապետարանի  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

 

 

«Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110  տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,-վստահեցրեց Գալստյանը:

 

Անդրադառնալով մայրաքաղաքում օդի աղտոտվածության հարցին՝ նա նշեց, որ դա նույնիսկ զարգացած երկրներում է խնդիր, լուծումները բազմաթիվ ու բազմաբովանդակ են:

 

Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծն ու դրա իրագործման ֆինանսական մոդելը մշակվել ու կառավարության հավանությանն էր արժանացել նախորդ տարի: Քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր 2020-ից  հարցը թղթի վրայից փոխադրել իրականացման դաշտ:

loading...