Ահազանգ ստացանք, որ երկու դպրոցներում փակցված է ՀՀ վարչապետի նկարը. Մխիթար Հայրապետյան


Ահազանգ ստացանք, որ երկու դպրոցներում փակցված է ՀՀ վարչապետի նկարը. Մխիթար Հայրապետյան
Փետրվար 27 16:20 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով.

«Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովում ահազանգ ստացանք քաղաքացիներից առ այն, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը:

Հանձնաժողովի աշխատակազմին անմիջապես հանձնարարեցի կապ հաստատել վերոնշյալ կրթական հաստատությունների ղեկավարների հետ. զրույցից հետո նկարները հանվեցին:

Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել մեր քաղաքական թիմի դիրքորոշումը՝ Հայաստանում բոլոր դպրոցներն ու կրթական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական»:



loading...