Վլադիմիր Կարապետյանը պաշտոնանկությունից հետո ակտիվ ներգրավվել է բիզնես ոլորտ


Վլադիմիր Կարապետյանը պաշտոնանկությունից հետո ակտիվ ներգրավվել է բիզնես ոլորտ
Փետրվար 27 15:44 2020

Վարչապետ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պաշտոնանկությունից հետո ակտիվ ներգրավվել է բիզնես ոլորտ․ մի կողմից Սարյան փողոցի վրա գտնվող «Ոսկեվազ» գինետունն է աշխատեցնում Հովհաննես Ազոյանի հետ, իսկ զուգահեռաբար երկրորդ լրատվամիջոցն է բացել՝ 365news.am-ը: Ի դեպ, ասում են, որ նույնատիպ մի ռեստորան էլ Վլադիմիր Կարապետյանը հարևան Վրաստանում է բացել՝ Թբիլիսիում և պարբերաբար է լինում այնտեղ։ Այս մասին գրում է Yerevantoday.am-ը: 

 

Արդարադատության նախարարության ռեգսիտրի տվյալներում առկա չէ Newarmenia և 365news.am ապրանքանիշով գրանցում, փոխարենը հայտնաբերեցինք «Նոր լրատվական» ՍՊԸ-ի տվյալները, որի կնիքով, պարզվում է, Վլադիմիր Կարապետյանի նորաբաց երկու կայքերի գործարքներն են արվում:

Ոմն Սուսաննա Հակոբյանի անվամբ բացված «Նոր լրատվական» ՍՊԸ-ն գրանցվել է 2018 սեպտեմբերի 13-ին, իսկ հետո NewArmenia և 365news.am դոմեյններն են գրանցվել՝  համապատասխանաբար 2019 թվականի հուլիսի 15 –ին և հոկտեմբերի 22-ին, այսինքն՝ Կառավարությունում Վլադիմիր Կարապետյանի պաշտոնավարման շրջանում: Իսկ թե ում էր պետք լրացուցիչ երկու լրատվականների ռեսուրսը, ում փողերով էր այս ներդրումներն արվում, թերևս կարելի է կռահել:

 

Վերջին մեկ ամսում Վլադիմիր Կարապետյանը սկսել է բավականին տպավորիչ ներդրումներ ու ծախսեր անել նորաբաց երկու ԶԼՄ-ներում: Կայքերի խմբագրակազմի համալրում, ըստ որում՝ պրոֆեսիոնալ ու բարձր վարձատրվող կադրերով, նորագույն տեխնիկայով կահավորում, հեռուստատեսային տաղավարներ, տեսախցիկներ և այլն: Իսկ եթե հաշվի առնենք, որ Վլադիմիր Կարապետյանի կողմից բացված առաջին լրատվամիջոցի՝ NewArmenia.am –ի խմբագրության գրասենյակը, ահռելի մակերեսով, տեղակայված է Երևանի ամենաթանկ վարձակալվող փողոցներից մեկի՝ Սարյանի վրա, ըստ որում՝ հենց «Ոսկեվազ»-ի վերևի հարկում, պատկերն ավելի խորհրդավոր է դառնում:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:



loading...