Դել Պիերոն Երևանում էր տրանզիտ վիզա ստանալու նպատակով. նա մեկնել է Մոսկվա


Դել Պիերոն Երևանում էր տրանզիտ վիզա ստանալու նպատակով. նա մեկնել է Մոսկվա
Փետրվար 27 13:29 2020

 Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Հայաստանում էր տրանզիտ վիզա ստանալու նպատակով:

«Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը` հավելելով, որ նա արդեն Հայաստանում չէ:

 

Հայտնի սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը «Ինստագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Ալեսանդրո Դել Պիերոյի հետ: Լուսանկարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Դել Պիերոն Երևանից Մոսկվա է մեկնել:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է: «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում դել Պիերոն տեսանյութ էր հրապարակել Երևանի տեսարանով, որում  երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ՝ «Բարի լույս, Երևան»: