Ալեքսանյան ընտանիքին մանկությունից գիտեինք, բայց պարզվեց՝ չէինք ճանաչում


Ալեքսանյան ընտանիքին մանկությունից գիտեինք, բայց պարզվեց՝ չէինք ճանաչում
Փետրվար 26 15:32 2020

Օրեր առաջ  հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդն իր քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում:

 

Դրանից հետո, Ռիոյի օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ «Ճերմակ Արջի» հայրն է, հայտարարել էր՝ այն մարզիկը, որը նշում է, թե ինքն անհատ է, անհատականություն ու կարող է միայնակ ինչ-որ բան անել, չարաչար սխալվում է ու չի կարող հավաքականի անդամ համարվել։

 

«Ալեքսանյան ընտանիքին մանկությունից գիտեինք, բայց պարզվեց՝ չէինք ճանաչում»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արսեն Ջուլֆալակյանը։

 

Նա շարունակում է պնդել ՝ իր քաշային կարգում կեղտոտ խաղեր են տեղի ունենում։ 

 

«Լսել եմ մեղադրանք, թե այս ասուլիսից առաջ լրագրողների եմ հանդիպել ու ասել՝ ինչ հարցեր հնչեցնեն», - ասաց Արսեն Ջուլֆալակյանը։

 Hraparak.am