Մոսկվայում հայկական մատուռով բարձրակարգ հյուրանոցը «լավագույն շքեղ հյուրանոց» է ճանաչվել (լուսանկարներ)


Մոսկվայում հայկական մատուռով բարձրակարգ հյուրանոցը «լավագույն շքեղ հյուրանոց» է ճանաչվել (լուսանկարներ)
Փետրվար 26 15:22 2020

Մոսկվայում տեղի է ունեցել Russian Hospitality Awards համառուսական հյուրասիրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակում «Լավագույն շքեղ հյուրանոց 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական մատուռով Ararat Park Hyatt Moscow հյուրանոցը, հայտնում է rusarminfo.ru կայքը:

2002 թվականին վերակառուցված հյուրանոցի առանձնահատկություններից է 9-րդ հարկում գտնվող հայկական մատուռը: Շենքը պատկանում է Սարգսյանների ընտանիքին: Հյուրանոցում մատուռ կառուցելու գաղափարը պատկանում է ընտանիքի հանգուցյալ անդամ Մուրադ Սարգսյանին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայիս հինգաստղանի այս հյուրանոցի տեղում ավելի քան կես դար առաջ երկու հարկանի առանձնատուն է եղել, որի առաջին հարկում գտնվել է մոսկովյան մտավորականների հավաքատեղի համարվող լեգենդար «Արարատ» սրճարանը, իսկ երկրորդ հարկում տասը համարից բաղկացած հյուրատուն է գործել:

Картинки по запросу "«Арарат Парк Хаятт Москва»"

Картинки по запросу "«Арарат Парк Хаятт Москва»"

Картинки по запросу "«Арарат Парк Хаятт Москва»"

Աղբյուրը՝ tert.am