Գավառ քաղաքում քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել.իրականացվում են որոնողական աշխատանքներ


Գավառ քաղաքում քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել.իրականացվում են որոնողական աշխատանքներ
Փետրվար 26 11:24 2020

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով:

Ժամը 01։36-ից փրկարարները ոստիկանության աշխատակիցների և համագյուղացիների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով ժամը 02:17-ին աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Փետրվարի 26-ին, ժամը 10:56-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

 



loading...