Ավտովթար՝ Երեւան-Մեղրի ճանապարհին. վիրավորներին հասցրել են հիվանդանոց


Ավտովթար՝ Երեւան-Մեղրի ճանապարհին. վիրավորներին հասցրել են հիվանդանոց
Փետրվար 26 09:48 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 25-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Խաժակ Հ., ծնված 1986 թ.) եւ «Opel» (վարորդ՝ Սուրիկ Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

 

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին: Վերրջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: