«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան


«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան
Փետրվար 26 09:04 2020

«Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Եվ ահա, օրենքի ընդունումից հետո նկատում ենք, որ ոստիկանության դիմակավորված աշխատակիցնե­րը քրեական ենթամշակույթ կրող անձանց են բերման ենթարկում: 

 

Ոստիկանության հրապարակված տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան. Գեղարքունիքի մարզում քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու կադրերում երևում է, որ մարդկանց պառկեցնում են չոր ասֆալտին և տանում ոստիկանության համապատասխան բաժիններ, մինչդեռ այնտեղ այդ օրերին առատ ձյուն էր: 

 

Չի բացառվում, որ ոստիկանությունը նախկին կադ­րերն է օգտագործում՝ ցույց տալու, թե գործ է անում: Օրերս էլ ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել Նորատուսցի Ալիկ անունով Ալիկ Բանդուրյանը, որը ոստիկանության մոտ ծիծաղում, կատակներ էր անում՝ ցույց տալով, թե որքան անլուրջ է վերաբերվում ոստիկանության գործողու­թյուններին: 

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդպես է պատկերացնում քրեա­կան ենթամշակույթի դեմ պայքարը: «Ես չեմ կարող ոստիկանության աշխատանքից գոհ լինել կամ դժգոհ լինել, քանի որ ոստիկանության պետը պետք է գնահատի: Ոստիկանությունը բավականին լայն լիազորություններ ունի ու, կախված լիազորությունների բնույթից, տարբեր դեպքերում տարբեր կերպ է իր լիազորություններն իրականացնում», - նշեց նա՝ դժվարանալով ասել, թե օրենքի ընդունումից հետո քանի քրեածին տարր է դարձի եկել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: